Տուգանքների խստացում

«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի կառավարությունը մտադիր է խստացնել առավելագույն զանգվածը
գերազանցող ծանրաքաշ մեքենաների ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված տուգանքները: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում համապատասխան փոփոխության նախագիծը արդեն ուղարկվել է խորհրդարան:
Խոսքն այն բեռնատարների մասին է, որոնց բեռը գերազանցում է սահմանված չափաքանակը, և դրանով մեծ վնաս է պատճառվում ասֆալտե ծածկույթին: Կարեն Կարապետյանի կառավարությունը փորձեց տուգանել կարգը խախտող վարորդներին, սակայն դա առաջացրեց վարորդների դժգոհությունը, ովքեր մի քանի անգամ իրենց բեռնատարներով արգելափակեցին երթևեկությունը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Комментарии

Популярные сообщения из этого блога