Եթե ՔՊն իսկապես ստանա ընտրողների ձայների մեծամասնությունը: Դա պատկերացնելն անգամ սոսկալի է և խիստ վտանգավոր ՝ Հայաստանի ապագայի համար:


“Թավշյա հեղափոխության” արդյունքում ձևավորված կառավարությունը, թերևս, չէր գործի այդքան կոպիտ , զավեշտալի և տարօրինակ սխալներ, եթե նրա անդամները՝ սկսած վարչապետից վերջացրած փոխնախարարներով և վարչության պետերով, բացի փողոցներում քայլելը, անցած լինեին որևէ լուրջ ճանապարհ:
Այլ կերպ ասած, կհաջողվեին, եթե քաղաքականապես հասուն լինեին: Բայց, ավաղ…
Նայենք նրանց գործողություններին:
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը նշում է, թե նախկինում արած իր հայտարարությունը էմոցիոնալ է եղել, և շատ փաստեր այնքան էլ ճշտված չէին եղել: Դուք պատկերացնու՞մ եք, եթե ԱԱԾ նախկին պետ , երջանկահիշատակ Գորիկ Հակոբյանը կանգներ ու ասեր՝ դե գիտեք, ես էնոցիոնալ եմ խոսել, ոչ այնքան փաստերով: Դժվար եք պատկերացնում, այնպես չէ՞:
Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում, որ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մերժում է աշխարհահռչակ արտիստի հոգեհանգիստը Օպերայի և բալետի թատրոնի շենքում անցկացնելու առաջարկը, հետո արդարանում, թե նման բան կազմակերպելու համար ինքը ստիպված կլիներ խախտել օրենքը: Ինչպե՞ս այդ հարցին լուծում կտար նախկին նախարար Արմեն Ամիրյանը: Հաստատ այնպիսին, որ ոչ օրենք կխախտվեր, ոչ էլ կմերժեին արտիստի ընկերների առաջարկը:
Դուք կարո՞ղ եք համեմատել,օրինակ, այդքան քննադատված, այդքան չարչրկված Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքն ու գործը՝ ներկայիս նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքի և գործի հետ: Իհարկե ոչ: Հենց միայն այն բանի համար, որ Հրանուշ Հակոբյանը, լինելով ծանրակշիռ անձնավորություն, երբեք չէր սահի մանկական ատրակցիոններով:
Ինչո՞ւ ենք հեռու գնում՝ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինում օրական մի քանի անգամ տարբեր վարիացիաներով փոխել ու խմբագրել սեփական տեքստերը: Վերջին անհասկանալի երևույթը այն էր,որ ՊԵԿ-ը սկզբում մտադիր էր 2020 թվականից հարկել երկիր մտնող տրանսֆերտները, բայց հանրային աղմուկի արդյունքում, թե՛ ՊԵԿ ներկայացուցիչները, թե՛ ինքը՝ վարչապետի պաշտոնակատարը, երդում են ուտում, թե այդպիսի հարց չի եղել և չկա:
Ծանր կեցվածք և ամուր դիրքորոշում՝ ահա սրանք են, որ այդքան խիստ պակասում են ներկայիս կառավարությանը:
Հիմա եկեք պատրերացնենք, թե ինչպիսի անորակ կադրերով է լցվելու վաղվա Ազգային Ժողովը, եթե Քաղաքացիական պայմանագիր-ը իսկապես ստանա ընտրողների ձայների մեծամասնությունը: Դա պատկերացնելն անգամ սոսկալի է և խիստ վտանգավոր ՝ Հայաստանի ապագայի համար:

Комментарии

Популярные сообщения из этого блога